Աթենքից ոչ հեռու  4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է  Եվրոպական-միջերկրծովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06.02-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հունաստանի մայրաքաղաքից 81 կմ հեռավորության վրա: Երկրաշարժերի ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորության վրա էր: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություն չկա: