Գերմանիայի Կանդել  քաղաքում (Ռեյնլանդ Պֆալց դաշնային հող) 15-ամյա փախստականը Աֆղանստանից դանակահարել է  իր հասակակից գերմանուհուն, հաղորդում է Bild-ը։

Նշվում է, որ աֆղանստանցի Աբդուլ Դ.-ն Միա անունով գերմանուհուն քաղաքի դեղատներից մեկում 20-սանտիմետրանոց խոհանոցային դանակով դանակահարել է, իսկ դեղատնում  այդ ժամանակ եղել է 15-20 մարդ:

Հայտնի է, որ սպանվածը որոշ ժամանակ  սիրային հարաբերությունների մեջ է եղել մարդասպանի հետ, բայց հետո  որոշել է  դադարեցնել նրա հետ շփումը: Դրանից հետո աֆղանստանցին սկսել է սպառնալ եւ հետապնդել աղջկան, նրա ծնողները ստիպված էին եղել բողոք ներկայացնել աֆղանստանցու դեմ: Ոստիկանությունն նրա հետ զրույց է  ունեցել, որից հետո Աբդուլը որոշել է հետեւել աղջկան եւ սպանել նրան:

Պարզվել է նաեւ, որ երիտասարդը ապօրինի կերպով առանց ծնողների Գերմանիա է  եկել  2016 թ. ապրիլին։