Այսօր` սեպտեմբերի 12-ին ժամը 14.42-ին Վրաստանի Օնի քաղաքից 31 կմ հարավ-արեւելք տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես հայտնում են Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժի արդյունքում ավերածություններ չկան:




























