«Իրանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը, այդ թվում՝ նաեւ միջուկային»,- շաբաթ օրը հայտարարել է երկրի պաշտպանության նոր նախարար Ահմեդ Վահիդին։
«Զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունը մենք դիտում ենք իբրեւ հակասություն մեր կրոնական, մարդկային եւ ազգային սկզբունքներին»,- նախարարի հայտարարությունը մեջբերել է իրանական Fars գործակալությունը։
«Մեր միջուկային ծրագրերի շրջանակներում մենք երբեք չենք ունեցել եւ չենք պատրաստվել ստեղծել միջուկային զենք»,- ընդգծել է Վահիդին։
Հայտարարությունը հաջորդել է Արեւմուտքի կողմից արտահայտած այն մտավախությանը, թե Իրանը չի դադարեցրել միջուկային զենք ստեղծելու փորձերը, ինչպես նաեւ հայտարարությունից հետո, թե անհապաղ կերպով իրանական միջուկային ծրագրի շուրջ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման անհրաժեշտության կա"։
Իրանը պնդում է, որ կարող է զարգացնել սեփական միջուկային ծրագիրը եւ հայտարարում, որ այն խաղաղ բնույթ է կրում։
Արգենտինայի դատախազությունը Վահիդիին մասնակից է համարում 1994 թ.-ին Բուենոս Այրեսի ահաբեկչությանը, երբ հրեական կենտրոնում պայթյունի ժամանակ զոհվեց 85 մարդ։ Իրանի պաշտպանության ներկայիս նախարարը Ինտերպոլի կողմից փնտրվում է 2007 թ.-ից։



















