Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հայերը Նոր տարին սկսել են Սուրբ Սարգիս եկեղեցում Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի մատուցած Ամանաորի Սուրբ պատարագով եւ «Հայրապետական մաղթանքով», տեղեկացնում է Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջը:
Սուրբ Պատարագի ավարտին սրբազան հայրը կատարել է նռնօրհնեքի արարողություն, որից հետո նուռ է բաժանվել եկեղեցում հավաքված սիրիահայերին՝ յուրաքանչյուրը ընտանիքին՝ մեկ նուռ:



























