Պարզվել է դեկտեմբերի 22-ին ժամը 23.30-ի սահմաններում Ներսես Աշտարակեցու փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված եւ տեղում մահացած կնոջ ինքնությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին հիշյալ փողոցում 35-ամյա Հայկազ Ս.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել անձը չպարզված մի կնոջ, որը տեղում մահացել էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացած կինը Աշտարակ քաղաքի բնակչուհի, 69-ամյա Հ. Սարգսյանն է:





























