Նյու Յորքի Քվինս շրջանի փողոցներից մեկը մտադիր են հայերի պատվին անվանափոխել:
Սուրբ նահատակների հայկական եկեղեցու հետեւում գտնվող փողոցը կարող է անվանվել «Հայկական ուղի»: Նախաձեռնությունը պատկանում է հայկական եկեղեցու ներկայացուցիչներին, հաղորդում է ny1.com-ը:
Ըստ նրանց՝ անցյալ դարի 50-ական թվականներից Քվինսի շրջանում ապրում է մոտ 2 հազար հայ: «Դա արվում է նրա համար, որպեսզի հիշեն պատմությունը»,- նշում է հայ եկեղեցու հովիվ հայր Աբրահամ Մալխասյանը:
Հանրային խորհրդի տրանսպորտի կոմիտեն արդեն հաստատել է փողոցի վերանվանումը: Այնուհետ նախաձեռնությունը կքննարկվի խորհրդի կողմից:




























