Ռուս հայտնի ազգայնական, Վլադիմիր Տորն իր «Կենդանի ամսագիր» բլոգում մոսկվացիներին կոչ է արել դեկտեմբերի 31-ին ժամը 23։00-ին հավաքվել Կարմիր հրապարակում։

«Բարեկամնե՛ր, եկեք Նոր տարին դիմավորենք Կարմիր հրապարակում։ Թող այնտեղ շատ ռուսներ լինեն»,- գրել է նա:

Վլադիմիր Տորը հայտնում է, որ «տաքարյուն կովկասցի երիտասարդները սպառնում են Նոր տարուն գալ Կրասնոդարից, ուղեւորվել Կարմիր հրապարակ եւ «Еб*ть скинов, еб*ть!» կարգախոսի ներքո պարել իրենց լեզգինկան»։

Տորի տեղեկություններով, ի պատասխան սրա՝ ոչ պակաս տաքարյուն սլավոն երիտասարդները պատրաստվում են Կարմիր հրապարակում այրել Ղուրանը։

«Կարմիր հրապարակը Ռուսաստանի սիրտն է եւ չի կարելի թույլ տալ, որպեսզի այն կորցնի իր կերպարը»,- ասել է ռուս ազգայնականը։