Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) սպորտսմեններից զատ Հարավային Կորեայի Փհյոնչան քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերին պատրաստ է ուղարկել նաեւ բարձրաստիճան պատվիրակություն եւ ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներին, հաղորդում է Renhap գործակալությունը՝ վկայակոչելով բարձր մակարդակի միջկորեական բանակցությունները:
Հայրենիքի խաղաղ համախմբման կոմիտեի նախագահ Լի Սոն Գվոնի գլխավորությամբ հյուսիսկորեական պատվիրակությունը առաջարկել է նաեւ երկրպագուների խումբ, երաժիշտներ, «թեկվոնդոյի» ցուցադրական ելույթների մասնակիցներ եւ լրագրողներ ուղարկել Փհյոնչհան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























