Հայաստանի վարչապետ, Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդության առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է եղել սեպտեմբերի 11-13-ը Երեւանում, Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկի կողմից պարգեւատրվել է Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով:
Առաջնությանը մասնակցում են 38 երկրից ժամանած մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ տղաների հավաքականներ:



















