Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ոստիկանական բեռնատարը: Պայթյունի արդյունքում 6 մարդ զոհվել է, որոնցից 4-ը ոստիկաններ են, եւս 17-ը վիրավորվել է, հաղորդում է AP-ն:
Պայթյունը տեղի է ունեցել Քվետա քաղաքում, երբ ոստիկանները վերադառնում էին շրջանային ժողովից:




























