«Նոր ուժերի ռուխ» շարժման առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իշխանության ապագա ներկայացուցիչներին գտնելու նպատակով Ուկրաինայով ուղեւորություններ է սկսկում: Այս մասին Facebook-ի իր էջում հեռարձակված ճեպազրույցի ժամանակ ասել է Սաակաշվիլին, հաղորդում է Comment.ua-ն:
«Վաղվանից ես սկսկում եմ երկրով մեկ շրջել, նոր իշխանության համար սկսկում ենք մարդկանց հավաքել: Ես պատրաստվում եմ գտնել այդ «300 սպարտացիներին»: Կարծում եմ, որ մենք պետք է գտնենք այդ նոր մարդկանց, որոնք այլ մեթոդներով կղեկավարեն երկիրը, որոնք չեն գողանա մեր փողերը, չեն ոչնչացնի Ուկրաինան, այլ կկառուցեն այն», – ասել է Սաակաշվիլին:
Նա ընդգծել է, որ նոր մարդիկ պետք են «Ուկրաինայում խաղաղ իշխանափոխության» համար: «Ես ինքն ինձ համար որոշել եմ, որ այլեւս ուշադրություն չեմ դարձնելու այդ դատական եւ քրեական գործերին, որոնք ուզում են ամեն օր իմ դեմ անել, որ ես ժամանակ չունենամ այլ գործերով զբաղվելու համար», - ասել է նա:




























