Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կտրուկ քննադատության է ենթարկել: Ելույթ ոնենալով National Board of Review Annual Awards Gala-ում դե Նիրոն «ապուշ» եւ «տխմար» է անվանել նրան: Նա նաեւ ԶԼՄ-ների վրա Թրամփի վարչակազմի հարձակումները նախկին նախագահ Ռիչարդ Նիքոնի քաղաքականության հետ է համեմատել:
«Մեր մեծ երեխան, գլխավոր փսլնքոտը, ինչպես ես իրեն անվանում եմ, հարձակվել է մամուլի վրա՝ ծաղրելով նրան եւ փորձելով ստի եւ զայրացուցիչ հարձակումների միջոցով վարկաբեկել: Այդ գրողի տարած նախագահը: Այդ տղան տխմար է: Գլխավոր փսլքոտ հրամանատար», - ասել է դե Նիրոն՝ ներկայացնելով դերասանուհի Մերիլ Սթրիփին:
«Նորից, ինչպես 1971-ին մամուլը խիզախություն է ցուցաբերում՝ դրսեւորելով պահանջկոտ լրագրություն», - ասել է նա՝ նկատի ունենալով Ուոթերգեյթի սկանդալը:
Սա առաջին անգամ չէ, որ դե Նիրոն քննադատում է Թրամփին: Օգոստոսին նա Թրամփին «ռասիստ» էր անվանել, իսկ 2017-ի հոկտեմբերին բարեգործական միջոցառման ժամանակ նրա նախագահությունը «սարսափ» էր կոչել:




























