ԱՄՆ-ն  2018 թվականի ամռանը Ֆորդ Հուդում տեղակայված 1-ին հեծելազորային դիվիզիայի կազմի մեջ մտնող1-ին տանկային բրիգադը կուղարկի Եվրոպա: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ամերիկյան բանակը  Atlantic Resolve օպերացիայի ուժերի հերթական ռոտացիայի շրջանակներում 2018 թվականի ամռանը Ֆորդ Հուդում տեղակայված 1-ին հեծելազորային դիվիզիայի կազմի մեջ մտնող1-ին տանկային բրիգադը կուղարկի Եվրոպա»,- նշվում է ՆԱՏՕ-ի առաքելության հայտարարության մեջ:

Նշենք, որ Atlantic Resolve օպերացիան մեկնարկել է 2014 թվականի ապրիլին: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնական ձեւակերպման համաձայն՝  օպերացիայի նպատակն է Արեւելյան Եվրոպայի պետությունների «վստահության վերականգնումը» Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորումից հետ: Օպերացիայի շրջանակներում ԱՄՆ ցամաքային ուժերը մասնակցում են Լեհաստանում, Բալթյան երկրներում, Ռումինիայում, Բուլղարիայում եւ Հունգարիայում հաճախակի դարձած բազմազգ զորավարժություններին: