Իրաքի իշխանություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հետեւանքով պատճառված վնասը գնահատել են  100 միլիարդ դոլար եւ հույս ունեն, որ 10 տարիների ընթացքում աստիճանաբար տուժած տարածքները կվերականգնվեն: Այս մասին հայտարարել է Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ ալ Հադիսին «ՌԻԱ Նովոստիի»-ն տված հարցազրույցում։

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր երկրում ԻՊ-ի դեմ պատերազմի հաղթական ավարտի մասին։

«Պլանավորման նախարարությունը երեքից չորս շաբաթ աշխատել է ԻՊ-ից  տարածքների ազատագրման համար պատճառված վնասների հաշվարկի վրա, ներկայացրել են ուսումնասիրություն, որը ընդունել է կառավարությունը, դա ազգային վերականգնման պլան է»,-նշել է ալ Հադիսին։

Նա հավելել է, որ Իրաքի իշխանություններն հաշվարկել են  երկրում պետական կառույցների, ենթակառուցվածքների, ծառայությունների ոլորտի  եւ հասարակական շենքերի վերականգնման համար անհրաժեշտ գումարը:

«Կորուստը․․․ գնահատվել  է 100 միլիարդ դոլար,  այս գումարով կառավարությունն նախատեսում  է աշխատել   10 տարի այդ տարածքների աստիճանական վերականգնման համար ընդունված  փաստաթղթերի շրջանակներում»,-շեշտել է կառավարության  ներկայացուցիչը:

2017 թվականին Իրաքի զինվորականները ազատագրել են  երկրի երկրորդ մեծ քաղաքը՝  Մոսուլը, ինչպես նաեւ մի շարք այլ տարածքներ, ներառյալ՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող  Անբար նահանգը: