Չինաստանն ուրախ է Սեուլի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների բարելավման կապակցությամբ: Այս մասին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ցզինպինը, փոխանցում է «Սինհուա»-ն:

Նրա խոսքով՝ Պեկինը ցանկանում է ամրապնդել Սեուլի հետ ռազմավարական շփումները, առաջ տանել գործնական համագործակցությունը, պատշաճ կերպով լուծել զգայուն հարցերը, նպաստել միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ աջակցել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:

Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ Հարավային Կորեայի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունն ու գործընկերությունը կպահպանեն զարգացման միտումը եւ ավելի մեծ առաջընթաց կգրանցեն նոր տարում: