Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ հետ դիմակայության «պարտիայում հաղթել է»՝ ձեռք բերելով գլոբալ հեռահարության հրթիռ: Այս մասին տեղական տպագիր մամուլի եւ տեղեկատվական գործակալությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին Պուտինն անվանել է «լիովին գրագետ եւ արդեն հասուն քաղաքական գործիչ»:
«Կիմ Չեն Ընը լուծել է իր ռազմավարական խնդիրը, նա մինչեւ 13 հազար կմ գլոբալ հեռահարության հրթիռ ունի, որը կարող է աշխարհի գրեթե ցանկացած կետին հասնել`ամեն դեպքում նրա հավանական թշնամու տարածքում ցանկացած կետին»,-ասել է Պուտւնը:
Նրա կարծիքով, այժմ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «անշուշտ շահագրգռված է, որ իրավիճակը հարթվի եւ մեղմանա»:
«Պետք է ելնել այն իրականությունից, որը կա եւ գործել շատ զգույշ եւ եթե Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցն ենք դնում մեր առջեւ, ապա դա պետք է անել միայն երկխոսության, բանակցությունների միջոցով»:




























