Ռուսաստանը պատրաստ է Ղրիմից Ուկրաինային վերադարձնել իր ռազմական տեխնիկան, թեեւ այն գտնվում է ողբալի վիճակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը հիշեցրել է, որ 2014 թվականին Ռուսաստանը Ղրիմից Ուկրաինային ռազմական տեխնիկա եւ սարքավորումներ սկսեց հանձնել: «Ղրիմից Ուկրաինայից մի քանի էշելոն ուղարկվեց, ուկրաինական կողմը բազմիցս բարձրացրել է Ղրիմից ռազմական տեխնիկայի վերադարձման հարցը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը: 

«Օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ  մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը. մենք պատրաստ ենք Ուկրաինային ռազմական նավերը փոխանցել, որոնք դեռեւս Ղրիմում են, պատրաստ ենք հանձնել ավիացիոն տեխնիկան եւ զրահատեխնիկան», - ասել է Պուտինը: