ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ հունվարի 12-ին նախատեսված բուժզննումը լավ կացնի եւ կզարմանա, եթե այդպես չլինի, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տան լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը քմծիծաղով ասել է, որ եթե այն լավ չանցնի, դա հարված կլինի ֆոնդային շուկաներին: «Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ես շատ զարմացած կլինեմ, եթե այդպես չլինի», - ասել է նա եւ ավելացրել. «Լավ կլինի, եթե ամեն ինչ լավ անցնի»:

Ինչպես նշում է BBC-ն, Դոնալդ Թրամփը ալկոհոլ չի օգտագործում, եւ իր խոսքով  երբեք չի խմել: Նրա վրա ազդել է իր ավագ եղբայր Ֆրեդի պատմությունը, ով տառապել է ալկոհոլային կախվածությունից եւ 43 տարեկանում մահացել: Նա չի ծխում:

Սակայն նա չարաշահում է արագ սնունդը:

«Թող Թրամփը Թրամփ լինի» գիրքը հեղինակները պնդում են, որ Թրամփը ընթրիքի ընթացքում կարող է երկու Բիգ Մակ ուտել: