Սանտյագոյում վանդալները երեք եկեղեցու վրա ինքնաշեն ռումբեր են գցել եւ հեռանալիս  սպառնալիքներ թողել Հռոմի Պապի հասցեին: Հռոմի պապը Չիլի կայցելի հաջորդ շաբաթ, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղական ոստիկանությունը:

Հարձակվողները այրել են երկրի մայրաքաղաքում գտնվող եկեղեցիներից առնվազն մեկը եւ գրություններ թողել դրանց մոտակայքում: Դրանցից մեկում ասվում է. «Ֆրանցիսկոս պապ, հաջորդ ռումբը կլինի ձեր հագուստի մեջ»:

Հռոմի Պապը Չիլի  կժամանի հունվարի 15-ին: Ակնկալվում է, որ ավելի քան 500 հազար մարդ կմասնակցի պատարագին, որը Ֆրանցիսկոս պապը նախատեսում է անցկացնել  հունվարի 16-ին Սանտյագոյի այգում: