Պերուում հզոր երկրաշարժի արդյունքում առնվազն մեկ մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Արեկիպա նահանգի նահանգապետ Յամիլ Օսորիոյին:

Peru21 պորտալի տվյալներով՝  55-ամյա մի կին սպանվել է ցնցումների ժամանակ ընկած քարի հարվածից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ եւս 15-20 հոգի են տուժել:

Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,8 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Քարավելի նահանգի Արեկիպա շրջանում։ Օջախը ունեցել է 10 կմ խորություն։

ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան նախազգուշացման կենտրոնը հայտարարել էր ալիքների առաջացման վտանգի մասին, որը հետագայում չեղյալ էր հայտարարվել: Սանտյագո նահանգի նահանգապետ Նեյրան հայտարարել էր աղետի հետեւանքով շատ կավաշեն տների ոչնչացման մասին: