Իրանում չեղյալ են հայտարարել մահվան դատավճիռը քուրդ ուսանողի նկատմամբ: 29-ամյա Հաբիբուլլա Լաթիֆիի մահապատիժը պետք է կայանար այս կիրակի Սենենդեջա բանտում: Նրան մեղադրել են «Ալլահի դեմ պատերազմին» մեղսակից լինելու մեջ, հաղորդում է AFP-ն:
Ինքը՝ Լաթիֆին մեղադրանքները հերքում է: Ուսանողի փաստաբանի խոսքով, նա խնդրել է հետաձգել մահապատժի իրականացումը, նաեւ արդար քննություն իրականացնել:
Նշենք, որ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը եւս դիմել էր Իրանի իշխանություններին՝ բարի կամք դրսեւորելու եւ քուրդ ուսանողի մահապատիժը չեղյալ հայտարարելու խնդրանքով;





























