Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գովել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Իլհամ Ալիեւին, նա հենց նոր էր դարձել Ադրբեջանի նախագահ: Նկատեցի, որ ավելորդ կարեւորության զգացում չուներ: Դա ուղղակի հաճելի, նորմալ մարդ էր, որի հետ միանգամից ցանկացա ընկերանալ: Իհարկե, ով էլ լիներ, մենք կփորձեինք հարաբերություններ կարգավորել, բայց երբ չկա նման լարվածություն, եւ ամեն ինչ անմիջական է, շատ ավելի լավ է: Հենց այդպես էլ եղավ»,- հայտարարել է Սահակաշվիլին: