Իրանի հարավ-արեւելքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զախեդան քաղաքից 214 կմ դեպի հարավ-արեւելք:

Երկրաշարժը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակաով ժամը 22:12-ին: Ստորգետնյա ցնցումներն առավել ուժեղ են զգացվել Քերման նահանգի գյուղական քիչ բնակեցված շրջաններում: Քերմանում խախտվել է կապը որոշ բնակավայրերի հետ, ուստի տարերքի մասին տեղեկությունները լիարժեք չեն:

Նախնական տվյաներով, զոհվել են 5 մարդ: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կաճի. երկրաշարժից վնասված շենքի փլատակների տակ մարդիկ կան, հաղորդում է Pres TV-ն: