Երկուշաբթի օրը Պորտուգալիայի տարածքում  տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նրա տվյալներով՝  ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էվորա քաղաքից 23 կմ հյուսիս եւ Լիսաբոնից 101 կմ արեւելք: Օջախը գտնվել  է 16 կմ խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություն չկա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։