Գերմանիայի հարավ-արեւմուտքում երեքշաբթի՝ հունվարի 16-ի առավոտյան ավտովթարի հետեւանքով տուժել է առնվազն 47 մարդ, փոխանցում է DW-ն: 

Դպրոցական ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել, բախվել մի քանի մեքենաների, այնուհետեւ մխրճվել շենքի պատի մեջ, որտեղ տեղակայված էր կենցաղային էլեկտրոնիկայի խանութ, հայտնել է Բադեն Վյուրտեմբերգ դաշնային հողերի Էբերբախ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:

Արդյունքում՝ 37 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, 10-ը՝ ծանր:  5 տուժածների ստացած վնասվածքները կյանքին վտանգ են սպառնում: Տուժածների մեծ մասը դեռահասներ են: Ավտոբուսն ամեն օր հավաքում է շրջակա գյուղերի երեխաներին եւ հասցնում Էբերբախի դպրոց: