Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Գորիս քաղաքի Արցախյան խճուղուց բերման են ենթարկել 1956 թ. ծնված Հովիկ Հ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 26,8 գ դեղնականաչավուն չոր զանգված:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, որը դեկտեմբերի սկզբներին քաղել է Աղքանդ գյուղի շրջակայքից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:





























