Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն: Կիրակի Լուցենկոն դուրս է եկել շքամուտքից՝ զբոսնելու շան հետ, եւ այդ պահին նրան ձերբակալել են:

Լուցենկոյի հայտարարության մեջ նշված է , որ երկրի անվտանգության ծառայությունը ձերբակալել է նրան Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի թունավորման գործով:

2004թ. սեպտեմբերի սկզբին նախագահի թեկնածու Յուշչենկոն իրեն վատ էր զգացել: Նրան տեղափոխել էին Ավստրիա, որտեղ կլինիկաներից մեկում հայտնել էին, որ նրան թունավորել են: Քննության տվյալներով, Յուշչենկոն թունավորվել էր 2004թ. սեպտեմբերի 5-ին՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Սացյուկի առանձնատանը: