ԱՄՆ հարավային նահանգներում ձյուն է տեղացել 100 տարվա մեջ առաջին անգամ, ադ թվում՝ Ջորջիա նահանգում: Այդ փաստը, սակայն, ուրախացրել է միայն մանուկներին, որոնք ձնագնդի են խաղում:
Նյու Յորքում ուժեղ ձնաբքերի պատճառով չեն աշխատում երեք խոշոր օդանավակայաններ: Չեղյալ են հայտարարվել ավելի քան 1400 չվերթներ: Խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը Նյու Յորքի եւ Բոսթոնի միջեւ:
Ակնկալվում է, որ դեկտեմբերի 27-ի երեկոյան Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում ձյան տեղումները կկազմեն մինչեւ 50 սանտիմետր:





























