Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում օդանավը դուրս է թռել թռիչքուղուց: Ինչպես հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը, ուղեւորներից ոչ ոք չի տուժել:
«ATR-72 օդանավը, որում 52 ուղեւոր է եղել, դուրս է եկել թռիչքուղուց, սակայն դա որեւէ կերպ չի անդրադարձել օդանավակայաանի աշխատանքի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օդանավը տեղափոխել են կայանատեղի, այն չի վնասվել:





























