Երբ ասում ենք, որ երկրում «զոռբայություն» է, այլանդակություն, եւ Հայաստանն իր ուղեծրից շեղված երկիր է, մեզ ասում են չարացած մարդիկ։

Դետեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը:
«Մեկին-երկուսին հանել են, բայց ո՞ւմ են ծեծել. Ձեզ ծեծեին, անպատիժ էին մնալու, ինձ ծեծեին, անպատիժ էին մնալու։ Սին հույսեր են. Սերժ Սարգսյանն այդ արատավոր, հանցավոր համակարգի պրոդուկտ է, ինքը պատանդ է, չի կարող նրանց հեռացնել։ Մինչեւ արմատական իշխանափոոխություն չլինի, մինչեւ ժողովրդի վստահության քվեն վաստակած իշխանություն չլինի, այս երկրում ոչ մի բան նորմալ չի լինելու։ Մնացած ամեն ինչը ածանցյալներ եւ լիրիկա են։ Մի երկրում, ուր քաղբանտարկյալներ կան, չի կարող ամեն բան լավ լինել։ Ամենաայլանդակ եւ ստոր բանն է,երբ մարդն իր հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար»,- ասաց Աբրահամյանը՝ միաժամանակ կոչ անելով քաղբանտարկյալներին ամուր մնալ, քանի որ «ամեն ինչ իր վերջն ունի»։

«Մի օր այս երկրի վրա արեւ է բացվելու, բարությունը հաղթանակելու է։ Մի քիչ համբերություն եւ հույս, հավատ սեփական ուժերի եւ երկրի ապագայի նկատմամբ, եւ ամեն ինչ նորմալ կլինի»,-ամփոփեց ՀԱԿ ներկայացուցիչը։