Սիրիան կոչ է արել համաշխարհային հանրությանը դատապարտել իր նկատմամբ ԱՄՆ-ի անընդունելի քայլը եւ ամեն ջանք գործադրել ամերիկյան մեծամտությանը եւ Վաշինգթոնի հեգեմոնի  մտածելակերպին վերջ դնելու համար: Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է նաեւ միջազգային կայունությանն ու անվտանգությանը սպառնացող ամերիկյան որոշումների վտանգների մասին, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը։

Սիրիան խստորեն դատապարտել  է  երկրի հյուսիս-արեւելքում զինված խմբերի ստեղծման մասին ԱՄՆ-ի որոշումը ` որպես ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում, ինչպես նաեւ միջազգային իրավունքի ոտնահարում:

Սիրիան, հիմնվելով իր սեփական ուժերի, ժողովրդի եւ բանակի վրա, ահաբեկչության դեմ անողոք պայքարի  հարցում  մտադիր է  տապալել  նոր դավադրությունը, վերջը տալ  ամերիկյան ներկայության ցանկացած ձեւ եւ վերականգնել օրինական իշխանությունն իր տարածքում`պաշտպանելով երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ ազգային միասնությունը: