Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն մեր ֆուտբոլային, մարզական աշխարհի կենդանի լեգենդն է, այլեւ հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նա պայծառ, գիտելիքներով անձնավորություն է։ Արտասահմանում ով կշփվի նրա հետ, բարձր կարծիք կունենա մեր ժողովրդի մասին։ Պատահական չէ, որ այս տարի ընտրվել է Հայաստանի լավագույն մարզիկ»,- ասել է Շարմազանովը։
Նրա խոսքով, որ թիմում էլ խաղա Հենրիխ Մխիթարյանը, առնվազն հինգ տարի շատ բարձր մակարդակով խաղալու հնարավոր ունի յուրաքանչյուր թոփ առաջնությունում։ «Համոզված եմ, որ նրա աստղը փայլելու է»,- նշել է Շարմազանովը։




























