Հռոմում  Հունաստանի դեսպանատանը դեկտեմբերի 27-ին հայտնաբերված կասկածելի փաթեթը ռումբ է եղել, որը կարող էր պայթել, սակայն ժամանակին վնասազերծվել է, հաղորդում է Sky TG24 հեռուստաալիքը:

Վենեսուելայի դեսպանատանը հայտնաբերված կասկածելի փաթեթում ռումբ չի եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, կասկածելի փաթեթների մասին տեղեկություններ են ստացվել Մոնակոյի, Դանիայի եւ Մարոկկոյի դեսպանատներից: Մոնակոյի դեսպանատանը հայտնաբերվածը կեղծ է եղել, իսկ Դանիայի եւ Մարոկկոյի առաքելություններում հայտնաբերվածը դեռ ստուգվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անցած շաբաթ պայթյուններ էին որոտացել Շվեյցարիայի եւ Չիլիի դեսպանատներում: Հռոմում Հայաստանի դեսպանատանը կասկածելի որեւէ փաթեթ չի հայտնաբերվել:

Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել իտալական անարխիստական ոչ ֆորմալ խմբավորումը: