ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպվածության գործոն, ոչ թե մարտական օգտագործման միջոց: Հունվարի 19-ին ներկայացնելով Ազգային պաշտպանական ռազմավարության նոր տարբերակը՝ նա հաստատել է այս միտքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա միջուկային զսպվածություն է, ոչ թե մարտական օգտագործման միջոց, եթե խոսքը մեր երկրի կամ աշխարհի պատմության ամենավատ օրվա մասին չէ», - ասել է Պենտագոնի ղեկավարը: