Ամերկկացի դերասանուհի Դորոթի Մելոունը մահացել է 92 տարեկան հասակում, գրում է Variety:

Նշվում է, որ Մելունը վերջին օրերն անցկացրել է Դալասի իր տանը եւ մահացել է «բնական պատճառներով»:

Դորոթին ծնվել է 1925 թվականին Չիկագոյում: Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է «Խորը քուն», «Նյու Յորքը վախեցրած մարդասպանը», «Հեշտ որս», «Արատավորված հրեշտակները» ֆիլմերում:

1957-ին դերասանուհին «Օսկարի» է արժանացել երկրոդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում «Քամու վրա գրված բառերը» ֆիլմի համար: