Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի իրավապահ մարմինները տղամարդու են ձերբակալել շներ գողանալու եւ դրանց միսը ռեստորաններին վաճառելու համար, հայտնում է «Նանֆան դուշիբաո» պարբերականը:

Քննությունը նախաձեռնվել է համացանցում տեսանյութի հայտնվելուց հետո, որում մոտոցիկլետով ընթացող տղամարդն իր փոխադամիջոցի վրայից ցատկում է իրենց փախած շան հետեւից: Նա միաժամանակ գրպանից ոչ մեծ արբալետ է հանում, կրակում շան վրա, իսկ գետնին շան ընկնելուց հետո նրան տեղավորում է պարկի մեջ եւ հանցագործության վայրից թաքնվում:

Քննությունն սկսելուց եւ տղամարդուն որոնելուց 3 օր հետո նա ձերբակալվել է Հուեյնչժոու քաղաքի տներից մեկում: Նրա բնակարանում հայտնաբերվել է 2 արբալետ եւ տրանկվիլիզատորով մոտ 130 նետ:

Ոստիկանները հայտնաբերել են նաեւ  սպանված շների մասնատված մարմիններ, ինչպես նաեւ դեռեւս ողջ 21 շուն: Կենդանիները պահվում էին նեղ վանդակների մեջ, ըստ որում՝ հաստատությունը, որտեղ տղամարդը նրանց պահում էր, մոտ 1000 մետր մակերես ուներ: Փրկված չորքոտանիները ավելի ուշ փոխանցվել են հատուկ ապաստարան:

Նաեւ հաշվապահական փաստաթղթեր են հայտնաբերվել, այդ թվում՝ եկամուտների եւ ծախսերի մատյան, որի համաձայն տղամարդն ամեն օր սպանել է մինչեւ 40 շուն, որոնց միսը վաճառել է հարակից ռեստորաններին:

Ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել: