Եվրամիությունը մտադիր է ասոցացման համաձայնագիր կնքել Պաղեստինի հետ: Այս մասին հունվարի 22-ին կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որին ներկա էր նաեւ Պաղեստինի պետության ղեկավար Մահմուդ Աբբասը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք ցանկանում ենք հայտնել նախագահ Աբբասին, որ Եվրամիությունը ցանկանում է Պաղեստինի հետ հարաբերություններում ժամանակավոր համաձայնագրից (գործընկերության մասին) անցնել ասոցացման համաձայնագրի»,- ասել է Լե Դրիանը:
ԵՄ-ն մտադիր է ասոցացման համաձայնագիր կնքել Պաղեստինի հետ. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար
Հասանելի է
русскийՊատմություն
Թեմա
Տեղադրություն




























