Ստամբուլի դատախազությունը սոցկայքերում Աֆրինի գործողության դեմ գրառում կատարած կամ այդ գրառումները կիսված անձանց դեմ հետաքննություն է սկսել։

Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե սոցկայքերում «ահաբեկչական կառույցի քարոզչություն» եւ «Թուրքիայի զինված ուժերին նվաստացնելու» մեղադրանքով 57 անձի դեմ հետաքննություն է սկսվել։

Նշվել է, որ միայն քրդաբնակ Դիարբեքիրում սոցկայքերում գրառումների համար 30 քաղաքացի է ձերբակալվել: