ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային  գործակալությանն (NASA) տիեզերագնաց Սերինա Օնոն Չենսելլորը կդառնա առաջին կուբացի կինը պատմության մեջ, որը կթռչի տիեզերք, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Сuba Debate համացանցային պորտալը:

2018 թվականի հունիսին 56/57-րդ երկարատեւ արշավախմբի կազմում նա կմեկնի Միջազգային տիեզերակայան:

Օնոն Չենսելլորը կդառնա պատմության մեջ երկրորդ կուբացի տիեզերագնացը: