Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված Ճավա կղզու հարավ-արեւմտյան ափին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ինդոնեզիայի Օդերեւութաբանության, կլիմատոլոգիայի եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցնցումները գրանցվել են Լեբակ շրջանում տեղական ժամանակով 13.34-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով (USGS)՝ տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ:

Ցունամիի վտանգի, զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: