Javelin տեսակի հակատանկային հրթիռային համալիրների ձեռքբերման առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է եւ հրթիռներն արդեն Վրաստանում են: Այս մասին այսօր հայտարարվել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իսորիայի եւ ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հանդիպման ժամանակ, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է: Վրաստանում Javelin համակարգը գտնվում է անվտանգ վայրում, եւ մենք մոտ ապագայում կսկսենք նախապատրաստվել, որպեսզի մեր զինվորականները կարողանան յուրացնել այս համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունները», - ասել է Իզորիան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը նոյեմբերի 2017-ին հավանություն էր տվել Վրաստանին 75 մլն դոլարի հակահրթիռային համակարգերի վաճառքի առաջարկին: