Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայի եղբայր Դաթոն Փարիզում ծեծի է ենթարկել Վրացական կուսակցության առաջնորդ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին Փարիզի հյուրանոցներից մեկում, որտեղ կայացել է երկու վրացիների հանդիպումը: Ախալային ուղեկցել է նաեւ Վրաստանի Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության փոխնախարար Իրակլի Գիորգոբիանին ու եւս մեկը, որը եղել է անսթափ վիճակում, գրում է Gazeta.ru-ն:
Ծեծի հետեւանքով Օքրուաշվիլին վնասվածքներ է ստացել եւ դիմել է բժշկական օգնության: Վրացական կուսակցությունում հերքում են լուրը` նշելով, թե միջադեպի հետեւանքով ծեծվել է ոչ թե Օքրուաշվիլին, այլ Ախալայը:





























