Էլեկտրոնային փոխարժեքի շուկայի անկայունության և կարգավորման ենթակա չլինելու պատճառով հյուսիսային երկրների խոշորագույն Nordea բանկը փետրվարի 28-ից արգելում է իր աշխատակիցներին զբաղվել բիթքոինի և նմանատիպ այլ արժույթների առևտրով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխատակիցներին արգելվում է բիթքոինով ներդրումներ անել, քանի որ ռիսկերը չափազանց բարձր են համարվում, եւ աշխատակիցները, ինչպես նաև բանկը պատշաճ կերպով պաշտպանված չեն»,- նշվում է Nordea-ի տարածած հաղորդագրության մեջ: