Մեծ Բրիտանիայի խոշորագույն մանրածախ առեւտրային ցանցերից մեկի՝ Sainsbury-ի ղեկավարությունը հայտարարել է առաջիկա վերափոխման մասին, որը, ըստ բրիտանական դիտորդների, կարող է հարվածի տակ դնել հազարավոր աշխատատեղեր, հաղորդում է Kommersant.ru-ն:

Sainsbury-ի մանրածախ գործողությունների տնօրեն Սայմոն Ռոբերթսն ասել է, որ «առաջարկները կներառեն ավելի արդյունավետ կառուցվածք, որը նախատեսված է մանրածախ շուկայում ստեղծված իրավիճակի բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Ծախսերի նվազեցման միջոցով ստացված միջոցները ներդրվելու են մեր հաճախորդների ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ»:

Առաջիկա երեք տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է ծախսերը 500 մլն ֆունտով կրճատել, միայն այս տարի կրճատումը կկազմի մոտ 185 մլն ֆունտ: