Իրանի իշխանությունները այդ երկրում ձերբակալված երկու իրանցի լրագրողներին թույլատրել են հանդիպել իրենց ընտանիքի անդամներին, որոնք Թեհրան էին ժամանել ամանորյա տոների կապակցությամբ:
DPA գործակալության տվյալներով, հանդիպումը կայացել է Թավրիզ քաղաքում՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում:
Գերմանացիները ձերբակալվել էին հոկտեմբերի 10-ին, երբ հարցազրույց էին վերցնում ամուսնական անհավատարմության համար մահապատժի դատապարտված Սակինե Աշտիանիի որդուց:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ գերմանացիները երկիր էին ժամանել տուրիստական վիզայով, ինչը նրանց իրավունք չի տալիս զբաղվել լրագրողական գործունեությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





























