Ճապոնիայի հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով ուժգին երկրաշարժ, հայտնում է երկրի օդերեւութաբանական գլխավոր վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարչության տեղեկություններով՝ էպիկենտրոնը գտնվում է Հոկայդո կղզուց հարավ Խաղաղ օվկիանոսում, օջախը՝ մոտ 30 կմ խորությամբ:

Երկրաշարժերի ճապոնական 7-բալանոց սանդղակով 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են Հոկայդոյում, Հոնսյու կղզու Աոմորի եւ Իվատե պրեֆեկտուրաներում, հայտնել են օդերեւութաբանները:

Ցունամիի սպառնալիք չկա, հավելել են վարչությունից: Տեղեկություններ չկան նաեւ տուժածների եւ ավերածությունների մասին: ԱԷԿ-ում անսովոր իրավիճակ չի գրանցվել, հայտնել են ճապոնական լատվամիջոցները: