Չինաստանի մեգապոլիսների բնակչության թիվը 1978 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները: Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ 2017 թվականին Պեկինի բնակչության թիվը նվազել է 22 հազար մարդով (0.1 տոկոս)` հասնելով 21.7 միլիոնի: Շանհայի բնակչության թիվը նվազել է 13.7 հազարով եւ կազմել 24.18 միլիոն մարդ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ բնակչության թվի անկումը պայմանավորված է գյուղական բնակավայրերից միգրացիայի տեմպերի դանդաղեցմամբ, աշխատունակ տարիքի բնակչության թվաքանակի կրճատմամբ եւ միգրանտների համար մեգապոլիսների գրավչության նվազմամբ: