Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հակազդեցություն ցույց տալ զանգվածային հաղորդակցության ժամանակակից միջոցներով կեղծ լուրերի՝ այսպես կոչված «ֆեյք լուրերի» տարածմանը՝ նշելով, որ դրանց ազդեցությունը մարդկանց վրա կարող է շատ դրամատիկ հետեւանքներ ունենալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ապատեղեկատվության դրաման կայանում է ուրիշի վարկաբեկման, նրան որպես թշնամի ներկայացնելու մեջ՝ ընդհուպ մինչեւ դիվականացում, ինչը կարող է հակամարտություններ հրահրել»,- նշվում է Պապի՝ Սոցիալական հաղորդակցությունների համաշխարհային օրվան նվիրված ուղերձումը, որը հրապարակվել էր Վատիկանի կողմից:
«Կեղծ լուրերի տարածումը կարող է ցանկալի նպատակներ հետապնդել, ազդել քաղաքական ընտրության վրա եւ նպաստել տնտեսական շահի ձեռքբերմանը: Ֆեյք լուրերի արդյունավետությունն առաջին հերթին կապված է դրանց քողարկված բնույթի հետ, այսինքն՝ ընդունելի տեսք ունենալու ունակության: Երկրորդը՝ այս կեղծ, բայց իրականին մոտ նորությունները առանձնանում են նենգությամբ այն իմաստով, որ հմտորեն ուշադրություն են գրավում՝ հիմնվելով տարածված կարծրատիպերի եւ նախապաշարմունքների վրա, օգտագործելով պարզ հույզերը, որոնք կարող են անմիջապես անհանգստություն, արհամարհանք, զայրույթ եւ դժգոհություն առաջացնել»,- մասնավորապես նշել է Հռոմի պապը:
Հասանելի է
русский



























