Բիթքոինը չի կարող մրցակցել ահաբեկչության ֆինանսավորման մեջ պտտվող կանխիկ գումարների եւ փողերի լվացման հետ: Նման կարծիք հունվարի 24-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Blockchain Technologies Corporation կորպորացիայի տնօրեն, բիթքոինի միջազգային փորձագետ Նիք Սպանոսը:

Նրա խոսքերով՝ դա անհնար է, քանի որ բիթքոինով բոլոր ֆինանսական գործարքների առաջընթացը կարելի է ուղղակի գծել: «Առաջին գործողությունից սկսած մենք կարող ենք տեսնել, թե որտեղից է եկել գումարը, իսկ թե որտեղ եւ ում ձեռքերում են երեկ եղել մեր գրպանի թղթադրամները, մենք երբեք չենք իմանա»,- նշեց Նիկ Սպանոսը:

Ըստ փորձագետի՝ ահաբեկչության, թմրանյութերի գործարքների եւ այլ հանցագործությունների ֆինանսավորման մեջ բիթքոինների օգտագործման վտանգը ուռճացվել է ԶԼՄ-ների կողմից, քանի որ վեջիններս չեն հասկանում կրիպտոարժույթների տեխնոլոգիաների էությունը: